Աշխարհի վերջը նշողները վնասել են մայաների սուրբ տաճարը
Հասարակություն
Աշխարհի վերջին օրը, որը, ըստ մայաների, պետք է վրա հասներ դեկտեմբերի 21-ին, Գվատեմալայում զբոսաշրջիկները վնասել են մայաների հնագույն տաճարներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Գվատեմալայի Տիկալ քաղաքում:
Դեկտեմբերի 21-ին այնտեղ հավաքվել էր ավելի քան 7 հազար զբոսաշրջիկ: Տեղի վերակացուներից մեկի՝ Օսվալդո Գոմեսի խոսքերով՝ զբոսաշրջիկները բարձրացել են քարե բուրգի վրա, ինչն արգելված էր, որի հետևանքով անդառնալի վնաս են հասցրել տաճարին: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, Գոմեսը չի մանրամասնել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)