Ռոմնիի որդին պատմել է հոր՝ նախագահ դառնալ չցանկանալու մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի որդին հայտարարել է, որ իր հայրը չի ցանկացել մասնակցել նախընտրական քարոզարշավին: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, Թեգարթ Ռոմնին հայտարարել է Boston Globe-ին տված հարցազրույցի ժամանակ: Թեգարդի խոսքերով՝ իր հայրը «նախագահ դառնալ ավելի քիչ էր ցանկանում, քան որևէ մեկը»: Ռոմնիի որդին նաև նշել է, որ հայրը «սիրում է իր ընտանիքը և երկիրը, սակայն չի սիրում հրապարակայնություն և ուշադրություն», հավելոլով, որ եթե իր հայրը հնարավորություն ունենար գտնել որևէ մեկին, ով կզբաղեցներ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի իր տեղը, ապա նա ուրախ կլիներ:
Թեգարդ Ռոմնին նաև հայտարարել է, որ իր հայրը 2008 թվականի նախագահական ընտրություններում անհաջողությունից հետո իր ընտանիքին ասել էր, որ չի ցանկանա մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին: Այնուամենայնիվ, Ռոմնիի կինը և որդին կարողացել են համոզել նրան առաջադրել իր թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)