Իսրայելն ու Արևմուտքը Սիրիայում պատրաստվում են ռազմական գործողությունների` քիմիական զենքը պաշտպանելու նպատակով
Մերձավոր Արևելք
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները հորդանանա-սիրիական սահմանի վրա զորավարժություներ են անցկացնում՝ պատրաստվելով նախագահ Բաշար Ասադի ռեժիմի տապալման դեպքում Սիրիայում տիրող իրավիճակին հնարավոր ռազմական միջամտություն ցուցաբերել, որ պաշտպանեն երկրում առկա քիմիական զենքի պաշարներն իսլամիստներից: Այս մասին կիրակի օրը գրում է գերմանական Fokus Online-ը:
Պարբերականի տվյալներով՝ ֆրանսիական օտարերկրյա լեգիոնի հրամանատարությունն անցյալ ամիսների ընթացքում Հորդանանից բազմիցս հետախուզական առաքելություն է ուղարկել Սիրիա՝ տեղելություններ հավաքելու նպատակով:
Քողարկման նպատակներով Ֆրանսիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման զինվորներն իրականացնում են հորդանանյան Էլ Մաֆրաք քաղաքում փախստականների համար նախատեսված դաշտային լազարեթի հսկողությունը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Իսրայելն ու Արևմուտքը կասկածում են, որ հակամարտության ընթացքում Սիրիայի կառավարությունը կարող է քիմիական զենք օգտագործել ապստամբների դեմ: Նրանք անհանգստացած են նաև այն հանգամանքից, որ քիմիական զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ