Սանտա Կլաուսին ձերբակալել են վանդալիզմի փորձ կատարելու համար (տեսանյութ)
ԱՄՆ
Տեխասի ոստիկանները կալանքի տակ են առել Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդուն, քանի որ վերջինս փորձել էր կավիճով նկարել նահանգի վարչական կենտրոնի շենքի վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն իրենց պահանջներին ենթարկվելու կոչ են արել «Սանտային», սակայն վերջինս, ներկայանալով Ջեյմս Փիթերսոն անունով, հրաժարվել է կատարել ոստիկանների հրամանները:
Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, Սանտա Կլաուսը քաղաքի փոքրիկ բնակիչների համար հետաքրքիր խաղ է մտածել և խնդրել երեխաներին ասֆալտի վրա կավիճով գրել իրենց ամանորյա ցանկությունները: Ի դեպ, փոքրիկ քաղաքացիները վրդովված էին ոստիկանների պահվածքով և պահանջում էին ազատ արձակել իրենց սիրելի հերոսին, որին տոնի ժամանակ ձեռնաշղթաներով տարել են բաժանմունք. հայտնում է LifeNews-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)