ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու 

Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն Զուրաբյան

Հրապարակումներ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Սամվել Բաբայանը, անկասկած, նշանակալի դերակատարություն է ունեցել արցախյան առաջին պատերազմի հաղթանակների ապահովման գործում, հատկապես 1993֊ի հուլիսիսից մինչեւ 1993 թվականի նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում։ Այդ հաղթանակները, սակայն, առաջին հերթին ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղական ղեկավարությունների համակարգված գրագետ, անձնուրաց եւ կազմակերված թիմային աշխատանքի շնորհիվ։ Սամվել Բաբայանի հետեւողական եւ տեւական ջանքերը սեփական անձին վերագրել այդ հաղթանակների վաստակը, իր իրական վաստակի վրա ավելացնել չեղածը, ինչպես նաեւ նսեմացնել եւ վարկաբեկել այլոց արածը, արժեզրկում է առաջին հերթին հենց իր կերպարը եւ վնաս հասցնում հայ ժողովրդի տարած հաղթանակի արժեքին եւ գնահատմանը։

Քաղաքական կասկածելի դիվիդենտներ քաղելու նպատակով Սամվել Բաբայանն իրեն ներկայացնում է նաեւ որպես 1994 թվականին պատերազմի շարունակման կողմնակից, հայտարարում է, որ նա ստորագրել է ընդամենը «մի փաստաթուղթ՝ 2 ամսով հրադադար», եւ ավելացնում, որ «հետո 95 թվականին պարլամենտյորները ստորագրել են ինչ֊որ մի փաստաթուղթ Բիշքեկում», որի հետ, հետեւաբար, իր ստորագրածը ոչ մի կապ չունի (Բորիս Մուրազիի հետ հարցազրույցը, Politik.am-ում)։

Մայիսի 17֊ին Ղարաբաղյան կարգավորման պատմությանը նվիրված բանախոսության ընթացքում, ի թիվս այլ փաստերի, ներկայացրեցի Կազիմիրովի “Мир Карабаху” գրքից վերցրած 1994 թվականի մայիսի 12֊ի զինադադարի փաստաթղթի բնագիրը, որը ստորագրված է Սամվել Բաբայանի կողմից։ Հրապարակված տեքստից բխում է երկու փաստ, որոնք հերքում են Բաբայանի ասածները։ Պարզվում է, որ նրա կողմից ստորագրված փաստաթղթում ոչ մի խոսք չկա «երկու ամսվա» մասին, այսինքն՝ Սամվել Բաբայանը ստորագրել է ԱՆԺԱՄԿԵՏ զինադադար եւ վերցրել իր վրա խախտման ոչ ենթակա զինադադարի պարտավորություն։ Բացի այդ, պարզվում է, որ Սամվել Բաբայանի ստորագրած փաստաթուղթը ուղիղ հղում է 1994 թվականի մայիս 5-ին Բիշքեկում ստորագրված Բիշքեկյան պրոտոկոլը, որի մասին Բաբայանն պնդում էր, որ այն ստորագրվել է 1995 թվականին եւ կապ չի ունեցել իր ստորագրածի հետ։

Այս բացահայտումից հետո Սամվել Բաբայանն իր «մամլո ծառայության» միջոցով հանդես է եկել երկարաշունչ մի «հերքման» տեքստով, որին կցել է նույն այն փաստաթուղթը, որը ես ներկայացրել էի հանրության ուշադրությանը եւ որը ապացուցում է զինադադարի անժամկետ լինելը։ Ավելին, Բաբայանը նաեւ ներկայացրել է 1994 թվականի հուլիսի 27֊ին ստորագրված մի փաստաթուղթ, որով էլ ավելի է ամրապնդվել զինանդարը, քանի որ կողմերը ԱՆԺԱՄԿԵՏ պարտավորություն են վերցրել՝ «պահելու զինադադարի ռեժիմը ընդհուպ մինչեւ մեծ համաձայնագրի կնքումը», ինչը, ի դեպ, խախտվեց Ադրբեջանի կողմից 2016֊ի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ստացվում է, որ Բաբայանն իր «հերքումով» ոչ թե հերքում է, այլ հաստատում է իմ ասածը, զավեշտալի վիճակ, որում Բաբայանը չէր հայտնվի, եթե չփորձեր ապացուցել անապացուցելին։

Նույնքան «իմաստալից» են ռազմական գործողությունների հետ կապված «հերքումները», որոնք չեն ժխտում իմ կողմից տրված որեւէ տեղեկություն, իսկ ստրատեգիական նշանակութուն ունեցող Հորադիզի կայարանի կորուստը շատ «համոզիչ» կերպով ներկայացնում որպես «մարտավարական հնարք»։

Արցախյան պատերազմի բոլոր «վոյիններին», այսինք՝ նրանց, ովքեր փորձում են սեփականաշնորհել արցախյան առաջին պատերազմի մեծ հաղթանակը, միայն մեկ խորհուրդ ունեմ. իրոք տեղի ունեցած հերոսամարտը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության, դրանով դուք վնասում եք եւ ձեզ, եւ մեր ժողովրդին։ Շատ ավելի լավ կլինի պատմությանը թողնել ձեր իրապես գովելի ծառայությունների գնահատումը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը
Ամենադիտված