Ճապոնիայում վիրուսից մահացել է 6 մարդ, 38-ը հոսպիտալացվել են
Աշխարհ
Ճապոնիայում Միյաձակի նահանգi հոսպիտալներից մեկում գաստրոէնտերիտ (աղեստամոքսաբորբ) առաջացնող նորովիրուսից մահացել է 6 մարդ, ևս 38-ը համապատասխան բուժում են ստանում. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մահվան առաջին դեպքը գրանցվել էր դեռևս դեկտեմբերի կեսին, սակայն մահացածի ծեր լինելու պատճառով դեպքին ղեկավարության կողմից պատշաճ ուշադրություն չէր դարձվել` մահվան պատճառը վերագրելով տարիքին: Ուստի հիվանդանոցում մոլեգնող էպիդեմիայի մասին կասկածներ չէին առաջացել:
Սակայն 3 օր անց համախտանիշներ դրսևորվեցին ևս 3 հոգու մոտ, այդ թվում` հիվանդանոցի բուժանձնակազմի:
Դեկտեմբերի 22-ի դրությամբ կար 44 հիվանդ, որից 6-ը մահացել են: Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ևս 5 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)