Սոմալիի զորքերը ծովահեններից ազատագրել են 22 գերիների
Աշխարհ
Սոմալիում երեք տարի առաջ ծովահենների կողմից առևանգված 22 գերիներն ազատվել են զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում. հայտնում են սոմալիական Պունտլենդ շրջանի իշխանությունները. փոխանցում է BBC-ն:
Գերիները, ամենայն հանավանականությամբ, ենթարկվել են կտտանքների և ծանր հիվանդութուններ տարել. ասված է զինվորականների հայտարարության եջ:
Սոմալիի զինված ուժերի ծովային ստորաբաժանումները գերիներին ազատագրելու նպատակով ռազմական գործողություններ էին սկսել դեռևս 2 շաբաթ առաջ:
Վերջին երկու տարիների ընթացքում աֆրիկյան ափամերձ շրջանում ծովահենության միջոցով նավերի առևանգման դեպքերը զգալիորեն նվազել են: Ըստ BBC-ի թղթակցի՝ նավատերերն իրենք են դիմում մասնավոր թիկնապահական ընկերություններին՝ նավակազմի անվտանգությունն ապահովելու համար:
Իսկ զինվորականների կողմից նման միջոցառումների իրականացումը, ինչպես այդ դեպքում, բավականին հազվադեպ երևույթ է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)