Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանը պաշտպանական արդյունաբերությունում մեծ հաջողությունների է հասել
ԱՐԽԻՎ
Այսօր մամուլի ասուլիսում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության գործունեության կարևորագույն ուղղությունը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է:
«Վերջին երկու-երեք տարիներին մենք լուրջ հաջողությունների ենք հասել, աշխատանքն իրականացվում է նաև հին ևնոր արտասահմանցի գործընկերների հետ համագործակցությամբ, բացվում են նոր շուկաներ»,-նշեց մամուլի քարտուղարը, հավելելով, որ չափազանց կարևոր է այն, որ երկրի և բանակի ղեկավարությունը դրան շատ մեծ ուշադրություն է դարձնում»: Արծրուն Հովհաննիսյանը ներկաներին հիշեցրեց, որ հայկական արտադրանքի նմուշները տարվա ընթացքում ներկայացվել են տարբեր զորավարժություններում և ցուցադրություններում:
«Մեր գործը զենքը ձեռքներիս հայրենիքը պաշտպանելն է: Սակայն որոշակի աշխատանք տարվում է, որպեսզի ճշմարտությունը ստվերում չմնա: Այն բոլոր դեպքերում, երբ ադրբեջանական կողմը նենգորեն ներկայացնում է խեղաթյուրված փաստեր, մենք միջամտում ենք» ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը, ի պատասխան Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության չեզոքացման գործում Հայաստանի պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ հարցին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)