Վրաստանը ռուսներին և բելառուսներին արգելել է ավտոմեքենաներ արտահանել երկրից
Վրաստան
Վրաստանն արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երկրից, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ծառայությունների գործակալությունը։
«Մենք հաստատում ենք. արգելքը գործում է մայիսի 15-ից»,- ասել են գործակալության թեժ գծից։
2023 թվականին Թբիլիսին արգելել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Սակայն վրացական իշխանությունները չեն սահմանափակել ռուսներին ու բելառուսներին ավտոմեքենաներ արտահանել այլ երկրներ։ Այժմ այս հնարավորությունը փակվել է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru