The Daily Mail. «Դարի երեկույթը»՝ Աբրամովիչի առանձնատանը
Համաշխարհային Մամուլ
Գործարար, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի պատրաստվում այս տարի հետ մնալ ավանդույթից։ Միլիարդատերն ամանորը կդիմավորի Կարիբյան կղզիներում գտնվող իր առանձնատանը, որտեղ ի դեպ անցած կազմակերպված տոնական երեկույթին հյուրերի համար ելույթ էր ունեցել Red Hot Chilli Peppers ռոք խումբը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը:
«Խարիզմատիկ Ռոման Աբրամովիչը սովոր է հյուրընկալել աշխարհի ամենահարուստ և գլամուրային մարդկանց և նա կանի ամեն ինչ, որպեսզի համոզվի, որ այս երեկույթը շատ լավ կազմակերպված կլինի»,- նշում է պարբերականը: «Դարի երեկույթը» արդեն չորրորդ անգամ կազմակերպվում է Աբրամովիչի՝ Կարիբյան կղզիներում գտնվող առանձնատանը:
Սակայն, ըստ լուսանկարների, 300 քառակուսի մետր տարածքով առանձնատունը փոքր կլինի բոլոր հյուրերի համար, այդ պատճառով դեկտեմբերի 31-ից երկու շաբաթ առաջ սկսվել է նոր շենքի շինարարություն, ինչի համար Աբրամովիչը կվճարի մոտ 5 միլիոն ֆունտ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում