Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցությունը հզորանում է
Աշխարհ
Հնդկաստանը որոշել է Ռուսաստանից գնել ռազմական ուղղաթիռներ և «Սուխոյ» ուղղաթիռների հավաքման համար սարքավորումներ: Այս մասին որոշումն ընդունվել է երկու երկրների միջև գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երկու երկրները նաև պայմանավորվել են ռուսական ուղղաթիռներ ստեղծել և նախատեսել են 2 մլրդ դոլար ֆոնդ տնտեսական և առևտրային ծրագրերի կատարման համար:
«Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է հնդկական բանակի մոդեռնիզացիայի համար»,-նշել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ` կարևորելով երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը:
Պուտինն իր կողմից նշել է, որ Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)