Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Մշակվել է երկու գործիք, որոնք հաջորդ տարի փորձարարական եղանակով կներդրվեն». ԿԳ նախարար

Հասարակություն

Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) և ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ): Ողջունելով կոլեգիայի անդամներին՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի կրթության ոլորտի գերակա ուղղությունների մեջ մատնաշվել է երկու նորամուծություն՝ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի մեթոդաբանության մշակումը:

«Այս տարվա ընթացքում մշակվել է երկու գործիք, որոնք հաջորդ տարի փորձարարական եղանակով կներդվեն և միայն դրա ավարտին վերջնականապես կբանաձևի ողջ մեթոդաբանությունը: Իրականում, սոցիալական հետաքրքրության և կարևորության հարցեր, որոնք, կարծում եմ, բուռն քննարկումների տեղիք կտան, որովհետև առաջին անգամ ներմուծվող այս գործիքները հավակնում են ստեղծել ինչ-որ մի օբյեկտիվ հիմք՝ բուհերի և դպրոցների գործունեության գնահատման համար: Նախարարությունը փորձել է ազգային վարկանիշավորման մոդելը մշակել՝ ելնելով միջազգային լավագույն փորձից՝ տեղայնացնելով այն Հայաստանում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ բուհերի վարկանիշավորումը համարվում է Բոլոնիայի գործընթացի սոցիալական հարթության կարևոր դրսևորումներից մեկը՝ թափանցիկության և հասարակության առջև հաշվետվողականության ապահովման տեսակետից: «Նշեմ, որ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մասով միջազգային փորձը շատ չէ. Հայաստանն այն 10-15 երկրներից մեկն է, որ հավակնում է նման գործիք ներդնել: Իրականում, նշված գործընթացը մի կողմից հավակնոտ է հնչում, մյուս կողմից՝ այն մի օր պետք է սկսել, անգամ սխալներով, որպեսզի գործընթացը դուրս գա իր լավագույն կազմակերպման և բովանդակային արտահայտումների մեջ»,-ընդգծել է կոլեգիայի նախագահը:

Օրակարգի հիմնական հարցերը ներկայացրել է կոլեգիայի անդամ, ՀՀ կրթության և գիտությա նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Անդրադառնալով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգին՝ տիկին Հարությունյանը նշել է, որ թափանցիկության ապահովման կարևորագույն գործիքներից է բուհերի վարկանիշավորումը, որը համադրելի և բաց տեղեկատվություն է տրամադրում տարբեր երկրների բարձրագույն կրթական համակարգերի վերաբերյալ: «Մեկ թիրախային խմբի համար ստեղծված վարկանշային համակարգը կարող է կիրառելի չլինել մեկ այլ խմբի համար, իսկ որևէ նպատակով ստեղծված համակարգը և, հետևաբար, հաստատությունների ստացած վարկանիշները կարող են էապես տարբերվել այլ նպատակով ստեղծված համակարգից: Վարկանիշավորումը պետք է հաշվի առնի հաստատությունների բազմազանությունը, ինչպես նաև դրանց առաքելությունների և նպատակների տարբերությունը: Կարևոր է է նաև հաշվի առնել վարկանիշավորման ենթակա հաստատությունների չափը, լեզվաբանական, մշակութային, սոցիալ-տնտեսական և պատմական համատեքստերը»,-շեշտել է բանախոսը՝ զեկույցի ընթացքում ներկայացնելով ամփոփ տեղեկատվություն՝ նախատեսվող վարկանիշավորման համապատասխան ցուցանիշների և կշիռների, տվյալների հավաքագրման և մշակման, վարկանիշավորման արդյունքների, ինչպես նաև ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համատեքստի և մոտեցումների վերաբերյալ: Անդրադառնալով բուհերի դասակարգմանը՝ տիկին Հարությունյանը նշել է, որ ՀՀ բուհերի խմբավորումն իրականացվել է երկու հիմնական չափանիշներով՝ բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհական և բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավելի մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր: Որպես ՀՀ բուհերի վարկանիշավորման ուղղություններ՝ մատնանշվել են ուսանողներ, ուսումնառության արդյունքներ, միջազգային ուղղվածություն, գիտահետազոտական աշխատանքներ, դասավանդման/ուսումնառության գործընթաց, հաստատության կարողություններ, աշխատանքային շուկա/զբաղվածունակություն, ընդհանուր գնահատումներ (ուսանողներ, դասախոսներ), համալսարանական շինություններ, հանրային ծառայություններ և կապեր/«կամպուս»:

Օրակարգի հաջորդ հարցը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգ (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ևս ներկայացրել է Կ. Հարությունյանը, ով նշել է, որ դեռևս 2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով առաջին անգամ սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների արտաքին գնահատում, ինչը հիմք է հանդիսանում դրանց վարկանիշավորման համար: Բացի այդ, ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է նաև ՀՀ կառավարության 2012 թ. գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում: «Վարկանիշավորման նպատակն է՝ նպաստել հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը, խթանել դպրոցների մրցակցությունը՝ ուղղված կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանը, բարձրացնել շահառուների, ինչպես նաև հասարակության իրազեկվածությունը դպրոցների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի, պետական չափորոշիչներին համապատասխանության և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ»,-նշել է հիմնական բանախոսը՝ որպես վարկանիշավորման խնդիրներ ընդգծելով հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախմբի մշակումը: «Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2010-2011 ուստարվա վիճակագրական տվյալները՝ առաջարկվում է դպրոցները բաժանել խմբերի հետևյալ չափանիշներով՝ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման՝ քաղաքային և գյուղական, ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)՝ տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Դպրոցների վարկանիշավորման նպատակով մշակվել են ցուցանիշների շարք և համապատասխան կշիռներ ըստ հետևյալ ուղղությունների՝ սովորողներ /ուսումնառության արդյունքներ /45 տոկոս կամ 0,45/, ուսուցիչներ /20 տոկոս կամ 0,2/, դպրոցի ակտիվություն /10 տոկոս կամ 0,1/, կառավարման արդյունավետություն /25 տոկոս կամ 0,25/: Յուրաքանչյուր դպրոցի համար կհաշվարկվի վերջնական վարկանիշային միավոր, սակայն վարկանիշավորման արդյունքները կհրապարակվեն ըստ դպրոցների հավաքած միավորների երեք խմբով՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի դպրոցներ: Յուրաքանչյուր խմբի ցանկերը հրապարակելիս կնշվեն առաջին երեք հորիզոնականներ գրաված դպրոցների անունները, իսկ խմբի մյուս դպրոցների ցանկերը կտրվեն այբբենական կարգով»,-իր ելույթն ամփոփել է հիմնական բանախոսը:

Զեկույցից հետո հիմնական բանախոսին ուղղվել են հարցեր: Կոլեգիայի ավարտին որոշում է կայացվել հավանության արժանացնել հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման փորձնական ծրագիրը, դիմել բոլոր շահառուներին, հասարակական կազմակերպություններին՝ համապատասխան առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար, ինչպես նաև կազմակերպել շահագրգիռ քննարկումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված