Եվրոպայի նվագախմբերը հրաժարվում են թղթե նոտաներից
Գիտություն և Մշակույթ
Եվրոպայի նվագախմբերը մտադիր են հրաժարվել թղթե նոտաներից: Նման նախաձեռնությամբ առաջինը հանդես են եկել Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները: Առավելությունները ակնհայտ են՝ միջին հիշողության ծավալով մեկ պլանշետում տեղավորվում է նվագախմբի նոտաների ամբողջ գրադարանը: Յուրաքանչյուր նոր ստեղծագործություն վայրկենապես հայտնվումէ էլեկտրոնային տաբերակով և գրեթե քաշ չունի, ինչը չի կարելի ասել թղթե նոտաների մասին: Եվ վերջապես, համերգների ժամանակ երաժշտները ստիպված չեն շրջել նոտաների էջերը: Նշենք նաև, որ մեկ տարվա ընթացքում Բրյուսելի նվագախումբը ծախսում էր 25 հազար եվրո՝ թղթե նոտաների ձեռքբերման և բազմացման համար: Սակայն նոր տեխնոլոգիաները թույլ կտան կրճատել այս ծախսերը: Այսուհետ անհրաժեշտ կլինի վճարել միայն նոտաները ձեռքբերելու իրավունքի համար, չնայած՝ գրեթե ամբողջ երաժշտական գրականությունն արդեն գոյություն ունի էլէկտրոնային տարբերակով: Խոշոր երաժշտական հարատարակիչները առաջարկում են հաճախորդներին ինչպես թղթե նոտաներ, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)