Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

Ովքե՞ր են ԱՄՆ-ում ձերբակալված հակամարտող հայկական խմբավորումների անդամները. «Արաբոն»՝ ընդդեմ «Ռուբո Ֆիշի». «Հետք»

Հրապարակումներ

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մայիսի 20-ին հայտնել է, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամների ու փոխկապակցված անձանց:

Ըստ հաղորդագրության՝ նրանց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել: Ենթադրյալ հանցանքների թվում են՝ սպանության փորձ, առեւանգում, առցանց մանրածախ առեւտրով զբաղվող խանութներից տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն, հրաձգային զենքի ապօրինի կրում: Այս ամենը, ըստ ԱՄՆ իրավապահների, արվել է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում սինդիկատի անդամների ունեցած վերահսկողությունը պահպանելու եւ ընդլայնելու համար:

Ովքե՞ր են ձերբակալվածները

Մայիսի 20-ին ձերբակալվածներից մեկը 41-ամյա Արա Արտունին է Լոս Անջելեսի Պորտեր Ռենչ արվարձանային թաղամասից: Նրան մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու նպատակով սպանության փորձ իրականացնելու մեջ:

Արտունու եւ մյուսների դեմ ներկայացված հաղորդումներից մեկը մայիսի 14-ին Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան է ներկայացրել ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS, Department of Homeland Security), ինչպես նաեւ Ներգաղթի եւ մաքսային մարմնի (ICE, Immigration and Customs Enforcement) հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորը (Jerome S. Salvador): Հաղորդումից, որը դատավորի կողմից ընդունվել է մայիսի 15-ին, տեղեկանում ենք, որ Արտունին հայտնի է նաեւ իբրեւ «Արա Հարությունյան», «Արո», «Արաբո», «Սանթոս»: Ըստ այդմ՝ նա ԱՄՆ-ում բնակվում է օրինական հիմքերով ու չնայած հայտարարել է, թե Իրանի քաղաքացի է, իրականում, ենթադրաբար, ՀՀ քաղաքացի է, որը միաժամանակ քրեական հեղինակություն է կազմակերպված հանցավորության հայկական շրջանակներում եւ ունի իր հանցավոր խմբավորումը՝ Artuni Enterprise-ը:

Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Արտունու հակառակորդը 46-ամյա Ռոբերտ Ամիրյանն է (Amiryan Organized Crime Group) Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանից: Վերջինս էլ, ըստ հատուկ գործակալ Սալվադորի հաղորդման, հայտնի է նաեւ «Ռուբո», «Ռուբո Ֆիշ», «Ռուբ», «Ֆիշ» (թարգմանաբար՝ ձուկ) եւ «Սանտորո» անուններով: Ամիրյանը եւս ձերբակալվել է մայիսի 20-ին: Նա եւ Արտունին, ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, ձերբակալությունից հետո պետք է ներկայացվեին Կալիֆոռնիայի շրջանային դատարան:

50-ամյա Վահան Հարությունյանն էլ Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքից է: Նա ձերբակալվել է նույն նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:

Մեղադրյալների թվում են նաեւ 45-ամյա Լեւոն Առաքելյանն (Լաս Վեգաս, Նեւադա) ու 33-ամյա Իվան Բոխորկեսը (Ivan Bojorquez, հայտնի նաեւ որպես «Ստալ», Կալիֆոռնիայի Գարդինա քաղաքից), որոնք, ըստ հաղորդագրության, ձերբակալվել են այլ գործերով:

Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավապահները դեռ փնտրում են մի հոգու, ինչպես նաեւ այդ օրն իրականացված գործողության արդյունքում առգրավել են շուրջ 100 հազ. դոլար կանխիկ գումար, 3 հատ զրահապատ մեքենա եւ 14 միավոր հրաձգային զենք:

Մի կողմից՝ սպանության փորձ, մյուս կողմից՝ առեւանգում ու խոշտանգում

Վերոնշյալ հայերի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներում նշվել է, որ հայկական կազմակերպված հանցավոր շրջանակները փոխկապակցված են ռուսական մաֆիային եւ Լոս Անջելես շրջանը (Los Angeles County) դարձրել են ԱՄՆ-ում իրենց գործողությունների կենտրոն: Ըստ ամերիկացի իրավապահների՝ 2022-ից երկու հայ լիդերներ (Արա Արտունին եւ Ռոբերտ Ամիրյանը), որոնք հայտնի են նաեւ որպես քրեական հեղինակություն, ըստ էության, մտել են առճակատման մեջ իրենց տարածքի վերահսկողության համար, ինչը հանգեցրել է սպանության բազմաթիվ փորձերի ու առեւանգումների:

Արտունուն, համաձայն հաղորդագրության, մեղադրանք է առաջադրվել 2023-ի ամռանը Ամիրյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու հիմքով: Իր հերթին Ամիրյանը 2023-ի հունիսին առերեւույթ համաձայնության էր եկել իր հանցավոր խմբավորման անդամների հետ՝ առեւանգել եւ խոշտանգել Արտունուն փոխկապակցված անձանցից մեկին:

Սպանության փորձից բացի՝ Արտունին եւ նրա հանցավոր կազմակերպությունն առնվազն 2021-ից առերեւույթ կատարել են այլ հանցագործություններ, ներառյալ՝ բանկային խարդախություն, խարդախություն էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, բեռների գողություն, ինչի թիրախում եղել են առցանց առեւտրի հարթակները, ինչպիսին է Amazon.com-ը: Ըստ իրավապահների՝ Artuni Enterprise-ի անդամներն ու փոխկապակցված անձինք գրանցվել են որպես Amazon-ի փոխադրողներ, պայմանագրեր են կնքել բեռնափոխադրումների երթուղիների համար, իսկ հետո՝ փոխադրումների ժամանակ, շեղվել են երթուղուց եւ հափշտակել են բեռի ամբողջ խմբաքանակը կամ դրա մի մասը: Amazon-ի գնահատմամբ՝ Artuni Enterprise-ն իրենից առերեւույթ հափշտակել է ավելի քան 83 մլն դոլարի ապրանք: Բացի դրանից՝ Artuni Enterprise-ն իրականացրել է բանկային քարտերի խարդախություն, որի շրջանակներում քարտերից գումարներ են փոխանցվել շինծու բիզնեսի հաշվին, իսկ հետո այդ հաշիվը զրոյացվել է, նախքան քարտերը թողարկող ընկերությունները կկարողանային հետ ստանալ գումարները:

«Մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»

«Այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իմ գրասենյակը եւ մեր իրավապահ գործընկերները հանձնառու են ապահովել Ամերիկայի անվտանգությունը անդրազգային հանցավոր կազմակերպությունները չեզոքացնելու միջոցով»,- ամսի 20-ին հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դաշնային դատախազ Բիլ Էսեյլին (Bill Essayli):

Նկատենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ղեկավարում է գլխավոր դատախազը: ԱՄՆ-ն եւ նրա անդրծովյան տարածքները բաժանված են 94 դատական շրջանի, որոնք գլխավորում են 93 դաշնային դատախազները: Նրանք էլ ենթարկվում են գլխավոր դատախազին:

«Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործներին. մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»,- ասել է դատախազ Էսեյլին:

«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով եւ դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հանրային անվտանգությանն ու էական վնաս պատճառելով օրինական առեւտրին եւ մատակարարումների շղթաներին»,- հայտարարել է հատուկ գործակալ Դուեյն Անգերբրանդտը (Dwayne Angerbrandt):

«Ձեռք-ձեռքի աշխատելով մեր դաշնային, նահանգային ու տեղական իրավապահ գործընկերների հետ՝ միասնական ենք մեր առաքելության մեջ՝ բացահայտել, ձերբակալել ու արդարադատության առաջ կանգնեցնել դաժան հանցագործներին: Միասին մենք հստակ ուղերձ ենք հղում՝ մեր համայնքներում բռնություն չենք հանդուժելու»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄըքԴոնելը (Jim McDonnell):

«Բըրբանքի ոստիկանական դեպարտամենտի հետաքննիչները հարյուրավոր ժամեր են ծախսել՝ այս սարսափելի դաժան հանցագործությունները հետաքննելու համար,- ասել է հայաշատ Բըրբանք քաղաքի ոստիկանապետ Ռաֆայել Քինտերոն (Rafael Quintero),- դեպարտամենտը շնորհակալ է իր իրավապահ գործընկերներին եւ դաշնային դատախազի գրասենյակին՝ այս անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով կատարած աշխատանքի համար»:

Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրության՝ եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, մեղադրյալներին սպառնում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում դաշնային բանտում:

Նշվում է նաեւ, որ սա «Վերադարձնենք Ամերիկան» (Take Back America) գործողության մաս է: Սա համազգային նախաձեռնություն է, որը համախմբում է Արդարադատության դեպարտամենտի բոլոր ռեսուրսները՝ անօրինական ներգաղթը հետ մղելու, կարտելների եւ անդրազգային հանցավոր կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը հասնելու, դաժան հանցագործություն կատարողներից ամերիկյան համայնքները պաշտպանելու համար:

Ովքե՞ր են հայտնվել իրավապահների թիրախում

Ինչպես նշեցինք ամենասկզբում, Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է 13 ձերբակալվածի մասին, որոնց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել:

Բայց ահա մայիսի 14-ին հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորի կողմից դատարան ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ նշվում է 16 հոգու մասին, որոնց վերաբերյալ ձերբակալման օրդերներ են հայցվել:

Վերեւում նշեցինք այս 16-ից 5-ին՝ Արա Արտունի, Ռոբերտ Ամիրյան, Վահան Հարությունյան, Լեւոն Առաքելյան, Իվան Բոխորկես:

Ռ. Ամիրյանը, Վ. Հարությունյանն ու Ի. Բոխորկեսը մեղադրվում են առեւանգման մեջ: Նրանց առերեւույթ հանցակիցներն են Սեւակ Գզրարյանը (հայտնի նաեւ որպես «Սեկո»), Միքայել Ստեփանյանը («Մկո», «Մայք»), Արթուր Հարությունյանը («Արթուր», «Բուլ» (թարգմանաբար՝ ցուլ)), Ռենցո Ֆրանցիսկո Էգիլուսը (Renzo Francisco Eguiluz, «Տեմպեր»):

Շորթման նպատակով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվում է ոչ միայն Ա. Արտունին, այլեւ Դավիթ Հազրյանը («Դավո», «Դավ»), Վահագն Ստեփանյանը («Վի» (Vee), «Վովա Տիտով», «Յուհա Ալվեր» (Juha Alver)) եւ Քրիստիան Սեդանոն (Christian Sedano):

Անօրինական զենք կրելու մեջ մեղադրվում են Ալեքս Ագոպյանը («Ալիկ», նրա մոտ հայտնաբերվել է Kimber Custom տիպի ատրճանակ), Մանուկ Մանուկյանը (Ruger 10/22 տիպի հրացան), Լեւոն Առաքելյանը (Glock 29 տիպի ատրճանակ):

Միջպետական բեռների գողության նպատակով հանցավոր համաձայնության գալու մեջ մեղադրվում են Արվին Ալբերտ Կազարյանը («Արթուր», «Արտ») եւ Արեգ Բեզիկը («Էլվիս Նարեկ», նախկինում՝ «Նարեկ Բեզիկյան»): 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված