Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Գետահովիտ համայնքի ղեկավարը ցուցաբերում է բացահայտ անգործություն». «Թռչկան» ՔՆ

Հասարակություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ տնօրենին, Տավուշի մարզպետին՝ Գետահովիտ համայնքում 06.12.12թ. տեղի ունեցած լսումների վերաբերյալ.

«Հարգելի պարոնայք,

Ինչպես տեղյակ եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի ունեցավ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական նախնական լսումները: Սույն հասարակական լսումներին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, Գետահովիտի համայնքի ղեկավարը, ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ներկայացուցիչները, աշխատանքային նախագծի հեղինակը, Գետահովիտ համայնքի մոտ հարյուր բնակիչներ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ՀՀ ազգային Ժողովի պատմագավոր Զարուհի Բոստանջյանը և մի քանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունը նախորդ անգամ ակնհայտ սխալ և ոչ հավաստի տվյալներ պարունակող աշխատանքային նախագիծ էր ներկայացրել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին՝ առանց Գետահովիտ համայնքում լսումներ անցկացնելու և 23.08.2012թ. ստացել էր թիվ ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, որը հետագայում՝ 26.10.2012թ. ՀՀ բնապահապանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել): Այն չեղյալ ճանաչվեց Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների արդարացի պահանջների, ինչպես նաև այդ նպատակով 16.10.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 254-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա (ի դեպ, այս խմբում ընդգրկված են նաև Գետահովիտ համայնքի 2 բնակիչ և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունից 2 ներկայացուցիչ):

Սույն լսումներն անցան բուռն և թեժ մթնոլորտում, որի ընթացքում Գետահովիտ համայնքի ներկա գտնվող բնակիչները կտրականապես դեմ արտահայտվեցին նախագծին և հրաժարվեցին առհասարակ քննարկել այն՝ պատճառաբանելով Պաղջուր գետի վրա արդեն իսկ առկա և մոտ 4 տարի շահագործվող «Խաչաղբյուր-1» փոքր ՀԷԿ-ի բացասական հետևանքները, որի ոչ ճիշտ շահագործման արդյունքում արդեն էական մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը և համայնքին: Համայնքի բնակիչները հայտնեցին, նաև, որ ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունն այս կարճ ժամանակահատվածում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում արդեն իսկ բնությանը զգալի վնաս է պատճառել, բայց մինչև այժմ պետական լիազոր մարմնի կողմից այդ վնասը չի գնահատվել և չի փոխհատուցվել: Համայնքի բնակիչները նշեցին նաև, որ տարածքում առկա են եկու արգելավայրեր՝ Իջևանի և Արջատխլենու, վտանգավոր սողանքներ, տարածքն ամբողջովին անտառապատ է, նշյալ փոքր ՀԷԿ-ի կառուցման արդյունքում վտանգի տակ են հայտնվելու համայնքի խմելու ջրի և Պաղջուր գետի ձկնային պաշարները, քանի որ գետի որոշ հատված կրկին վերցվելու է խողովակների մեջ, փաստացի այն ջրազրկվելու է, ինչը այժմ կատարվում է «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոնշյալը, դահլիճում ներկա բնակիչների մոտ 99 տոկոսը միահամուռ դեմ արտահայտվեց, իրենց համայնքում նոր փոքր ՀԷԿ-ի կառուցմանը և տվեց բացասական կարծիք (հիշեցնենք, որ Գետահովիտի 1077 բնակիչներ իրենց այդ նույն կարծիքը դեռևս 2012 թ. նոյեմբերի 22-ին պաշտոնական նամակով ներկայացրել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին): Լսումների մասնակիցները «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին առաջարկեցին անհապաղ մերժել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նոր աշխատանքային նախագիծը և այլևս չանդրադառնալ այդ նախագծի քննարկմանը:

Սակայն Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը, մեր ունեցած տվյալներով, դեռևս չի կազմել սույն հասարակական լսումների արձանագրությունը և պաշտոնապես այն չի ներկայացրել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Մեր կարծիքով Գետահովիտ համայնքի ղեկավարը ցուցաբերում է բացահայտ անգործություն և լիրաժեք չի կատարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդ. իր վրա դրված պարտավորությունները. եթե 30 օրվա ընթացքում ազդակիր համայնքի կամ հասարակայնության կողմից առաջարկներ չեն ուղարկվում լիազորված մարմին, ապա ազդակիր համայնքի կարծիքը համարվում է դրական:

Համայնքի ղեկավարի պասիվ դիրքը թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նա, չարաշահելով իր լիազորությունները, փորձում է անտեսել իր համայնքի բնակիչների բացասական կարծիքը և հրաժարվում է այդ մասին արձանագրության տեսքով հայտնել պետական լիազոր մարմնին' «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին, որը թույլ կտա վերջինիս ձեռնարկող ընկերությանը տալ աշխատանքային նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն:

Ավելորդ չենք համարում հիշատակել ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հանրության կողմից ձեզ ենք ներկայացնում նաև 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների տեսանկարահանումները».

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված