Վրաստանի փոխվարչապետ Գոմելաուրին հրաժարական է տվել
Վրաստան
Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը։
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Դա ինձ համար հեշտ որոշում չէր։ 2011 թվականից ի վեր ես մասնակից եմ եղել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պայքարին, որը հանգեցրել է մեր երկրում փոխակերպող փոփոխությունների», - նրա խոսքերը մեջբերում է գերատեսչությունը։
Քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի կանգնել պետության և իշխող թիմի կողքին, եթե նման անհրաժեշտություն առաջանա»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան