Ի՞նչ էր փնտրում Սիրուշոն Սարդարապատի թանգարանում (լուսանկարներ)
Հասարակություն
Թեև փոքր-ինչ պակասել են Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» տեսահոլովակի հետ կապված քննարկումները, սակայն երգչուհին դեռ շարունակում է մանրամասներ հաղորդել տեսահոլովակի և երգի ստեղծման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել էր երգչուհին, տարազի էսքիզի համար նա հանդիպել էր մի շարք մարդկանց, ովքեր կարող էին նրան օգնել այդ հարցում։ Արդուզարդերի համար նա հանդիպել էր Լուսիկ Ագուլեցուն, ում զարդատուփից էլ օգտվել էր երգչուհին:
Ինչպես երևում է Սիրուշոն նաև այցելել է տարբեր թանգարաններ՝ գտնելու այն ոգեշնչման աղբյուրը, որից ծնվել են տեսահոլովակում երևացող, իր իսկ հեղինակած զգեստները:
«Սարդարապատի թանգարանում գտա առաջին հագուստիս ոգեշնչման աղբյուրը, որն ուղիղ առնչություն ունի երգիս հետ՝ գոմշապահի հագուստը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին՝ տեղադրելով համապատասխան լուսանկար։



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը