Ինչու է 2012 թվականից դժգոհ Արտակ Վարդանյանը
Հասարակություն
Հաղորդավար Արտակ Վարդանյանն այժմ թեև չի երևում հեռուստաեթերում, սակայն շարունակում է աշխատել (հաղորդավարն այժմ համագործակցում է «Ինտերնյուս» Հ/Կ-ի հետ), մասնավոր միջոցառումներ վարել, մասնագիտական տարբեր դասընթացներ անցնել եվրոպական տարբեր երկրներում: Ինչպես ինքն է ասում՝ եթերից դուրս շրջանն իր համար մասնագիտական աճի, միաժամանակ «վերականգնողական» շրջան է:
Տարեվերջին Արտակն անկեղծորեն մի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես նշել է. «Եկել է հարձակվելու ժամանակը՝ գալիս է սև Օձի տարին՝ իմ տարին:
Ինչ է ասում հորոսկոպը:
Ջրային սև Օձը խորհրդանշում է խելացիություն, խելամտություն, կամք և եռանդ: Այս վտանգավոր սողունը մարդկանց վախ է ներշնչում: Նա սողում է շատ արագ և կայծակի ուժգնությամբ: Նետվում է զոհի վրա՝ վայրկյանական ոչնչացնելով իր թույնով: Սակայն դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ օձին ձեռք են տալիս՝ ներխուժելով իր սեփական տարածք»:
Գրառման հետքերով գնալով ու Արտակի հետ խոսելով՝ պարզեցինք, որ նա դժգոհ է հատկապես 2012-ի՝ Վիշապի տարվա երկրորդ կեսից. «Այո, տարվա երկրորդ կեսն այնքան էլ հաջող չէր, սակայն դրական ազդեցություններ եղան»:
Հաղորդավարի խոսքերով՝ Օձի տարում ծնված և Կույս համաստեղությունն ունեցող մարդկանց համար կենդանակերպի 11 նշաններն էլ հաջողություն են բերում, բացառությամբ՝ Վիշապի:
Esyes.am-ի այն հարցին՝ արդյոք 2012-ի երկրորդ կեսը անհաջող էր այն պատճառով, որ նա դուրս եկավ եթերից, Արտակը պատասխանեց. «Դա ինձ համար նշանակություն չունի: Անկախ այն բանից՝ այժմ երևում եմ հեռուստատեսությամբ, թե՝ ոչ, ինձ շարունակում են հիշել, նամակներ գրել ու տարբեր միջոցառումների հրավիրել»:
Այս ամենից զատ՝ Արտակը մեծ ոգևորությամբ է սպասում իր՝ Օձի տարվան, որին շատ քիչ ժամանակ մնաց: «Ուզում եմ՝ սև Օձի տարում դանդաղ սողանք ու կայծակի արագությամբ առաջ ընթանանք»,- ասաց Արտակը: Հաղորդավարը մշակած երկու-երեք նախագիծ ունի, որոնցից մեկը դարձյալ հեռուստատեսության հետ է կապված: Սակայն դրանցից որին ականատես կլինենք, կիմանանք միայն Օձի տարում, որովհետև Արտակը դեռ լռում է:
Հաղորդավարը թեև չի հավատում աստղագուշական տեսություններին, սակայն որոշ համընկնումներ ինքն էլ է նկատում: Իսկ 2013-ից՝ իր հովանավորյալ Օձից, նա չորս բան է ուզում. առաջին՝ գործնական հաջողություններ, երկրորդ՝ խաղաղ և իմաստուն տարի լինի, երրորդ՝ «առողջ» տարի՝ առանց բնական աղետների, չորրորդ՝ մարդկանց մի քիչ իմաստուն խելք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը