Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է՝ ԱՄՆ-ը չպետք է լինի Վրաստանի տիրակալը
Վրաստան
Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է լինի Վրաստանի ընկերն ու գործընկերը, այլ ոչ թե նրա տիրակալը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հարաբերությունների վերագործարկումը հիմնարար կարևորություն ունի, քանի որ այն վերաբերմունքը, որը գոյություն ունի տարիներ շարունակ, կտրականապես անընդունելի է. ԱՄՆ-ը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերը, ընկերը, այլ ոչ թե տիրակալը», - ասել է Կալաձեն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)