Վրաստանի վարչապետը Թբիլիսիի բողոքի ցույցերը «արհեստական» է անվանել
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կառավարության դեմ ուղղված ամենօրյա բողոքի ցույցերը որակել է՝ որպես արհեստական, և վստահություն է հայտնել, որ դրանք ֆինանսավորվում են դրսից: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ ամեն օր Թբիլիսիի փողոցներ 300 ցուցարար դուրս բերելու համար անհրաժեշտ կլինի մոտ մեկ միլիոն դոլար:
«Պատկերացրեք, երբ նրանք խոսում են «Խորը պետության» մասին, ինչ ֆինանսական ռեսուրսներ ունեն նրանք դրա համար։ Այս ամենը շատ արհեստական է», - ասել է նա Վրաստանի Առաջին ալիքի եթերում:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան