«Փակ շուկա»-ն դարձավ հուշ (տեսանյութ)
Հասարակություն
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է տեսանյութ, որում անդրադարձել է «Փակ շուկայում» շարունակվող շինաշխատանքերին: Տեսանյութում նկատելի է, որ շինության հետնամասում ամրացված հիմքերը գերազանցում են բուն շենքի բարձրությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան ամբողջապես կպահպանի իր նախկին տեսքը, միայն ետնամասում է թույլատրվել որոշակի փոփոխություններ կատարել։
«Հարցը քննարկել ենք, տրվել է ճարտարապետական առաջադրանք՝ արտաքին և ներքին տարածքի լիարժեք վերականգնում, թաղերի և կամարների ինտերիերում գլխավոր և կողային ճակատների ամբողջական պահպանում: Միայն ետնամասում է, որտեղ մսի պասաժն էր, թույլատրված է որոշակի փոփոխություններ»,- ասել էր նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը