Կփակի՞ ՌԴ-ն Ռոստովի հայկական հյուպատոսարանը․ Կարապետ Պողոսյան
Հրապարակումներ
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կփակի՞ ՌԴ-ն Ռոստովի հայկական հյուպատոսարանը
Լավրովյան վերջին այցը չափազանց լարված է անցել, ոչ միայն փողոցում, այլև փակ դռների հետևում։ Ըստ աղբյուրների՝ հատուկ շեշտադրում է եղել անհապաղ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հարցով։ Ինչին փաշինյանը հակադարձել է, որ Սյունիքի բնակչությունը դեռևս պատրաստ չի ընդունել ռուսական ներկայացուցիչներին։ ՌԴ ԱԳ նախարարը շատ կոշտ է եղել և հայտարարել, որ եթե չի բացվում Կապանում ՌԴ հյուպատոսարանը, ապա իրենք էլ կփակեն Ռոստովի հայկական հյուպատոսարանը։ Որպես պատասխանի վերջնաժամկետ նշվել է ՌԴ խորհրդարանի ղեկավար Մատվիենկոյի առաջիկա այցը։
Իսկ մինչ լավրորվյան այցը, ըստ հավաստի աղբյուրների, մայիսի 7-ին քպ-ական կառավարությունը Սյունիքի մարզպետարան գրավոր ցուցում էր ուղարկել, որ տեղական պաշտոնյաները որևէ կերպ չնախաձեռնեն և չմասնակցեն Մեծ Հայրենականի 80 ամյակին նվիրված որևէ միջոցառման:
Թեմայի շուրջ ավելի ծավալուն կխոսեմ առաջիկա հարցազրույցներիս ընթացքում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)