Գուժն այս անգամ կերգի առանց Ջուսի
Հասարակություն
Նորահայտ երգիչ Գուժը, ով լսարանին ծանոթ է վերջերս Ջուսի հետ կատարած իր «Stop» զուգերգով, հանդես է եկել նոր՝ «Forever» երգով:
«Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ: Իսկ երգս փոփ-ռոք ոճի մեջ է: Տեսահոլովակի սցենարը նման է փոքրիկ ֆիլմի, որտեղ կան հերոսներ: Ի դեպ, տեսահոլովակում իսկապես մեծ թիմ է աշխատել՝ սկսած դերասաններից մինչև զարգացած տեխնիկան: Կցանկանայի նաև հավելել, որ նկարահանումների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները տրամադրել է «Amas media» ընկերությունը»,- Lurer.com-ի հետ զրույցում նշեց Գուժը:
Տեսահոլովակի ռեժիսորը Նադեժդա Իսպիրյանն է, օպերատորը՝ Վահե Սաֆարյան, դիմահարդարումը՝ Լինա Պետրոսյանի:
Ինչպես պարզվեց, տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է փետրվարի վերջին:
{gallery}206{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը