Ռոննի Վուդն ամուսնացել է 3-րդ անգամ
ԱՄՆ
Լեգենդար Ռոննի Վուդը՝ «The Rolling Stones» խմբի կիթառահարը, ամուսնացել է երրորդ անգամ: Նրա նոր ընտրյալը 34-ամյա գեղեցկուհի Սալլի Հեմֆրիսն է, ում հետ երաժիշտը ծանոթացել է 6 ամիս առաջ: Հարսանիքին ներկա են եղել ճանաչված երաժիշտներ Փոլ Մաքարթնին, Ռոդ Ստյուարտը, Քիթ Ռիչարդսը և ուրիշներ:
Հարսանեկան խնջույքին ներկա են եղել նաև Վուդի երեխաները, որոնք նորմալ են ընդունել իրենց հոր նոր ընտրյալին: Այս մասին գրում է cosmo.ru-ն: Հարսանիքն անցել է ջերմ և ուրախ մթնոլորտում: Արարողությունից հետո 65-ամյա Ռոննին և նրա երիտասարդ կինը մեկնել են ամուսնական ճամփորդության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)