Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հայհոյանքի ու ատելության չափաբաժինները․ Դավիթ Սանասարյան
Հրապարակումներ
Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հայհոյանքի ու ատելության չափաբաժինները, բայց ովքեր հասկանում են, թե ինչ անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ որպես պետություն և ազգ, պետք է չմասնակցեն այս կործանարար պրոցեսին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
«Թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն, որպեսզի դաշտը նորից կիսվի «ներկաների» ու «նախկինների» մեջ։ Ով մասնակցեց դրան, վստահաբար մասնակցում է քաոսի տարածմանն ու պետության հիմքերի թուլացմանը։
Խավարը խավարով չեն լուսավորում։ Յուրաքանչյուրս մեր արժանապատիվ խոսքով, մեր լույս ներկայությամբ պիտի մերժենք խավարը։
Սա է փրկությունը։ Այլապես միմյանց ատելով գլորվում ենք անդունդը, որտեղ կորցնողը մենք ենք»,– գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)