«168 ժամ». Մարդն ասաց՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց, ապա ինքը չի խանգարի
Հայկական Մամուլ
«Այդքան վստահ սպասում՝ այդ օրվա համար, ես չունեի»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք սպասո՞ւմ էր դեկտեմբերի 22-ին՝ ՀՀՇ համագումարում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարությանը:
«Իսկ ընդհանրապես սպասում ունե՞ք, որ առաջադրվելու է» հարցին էլ պատասխանել է. «Իմ կարծիքով՝ անպայման առաջադրվելու է, ընդամենը վաղը կամ մյուս օրն ինքը կասի այդ մասին»: Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությանը, ՀՀՇ անդամն ասել է. «Մարդն ասաց՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց, ապա ինքը չի խանգարի»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին