«Ժողովուրդ». Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ասուլիս չի հրավիրում
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ առանձին ասուլիս չի հրավիրել ու լրագրողների հետ նման ձևաչափով չի շփվել: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ սա ուշագրավ է այն առումով, որ նա իր բոլոր գործողություններում, անգամ հագուկապով, փորձում է նմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը տարեկան առնվազն մեկ անգամ մեծ ասուլիս է անցկացնում:
Ինչո՞ւ Ս. Սարգսյանն ասուլիս չի հրավիրում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց. «ՀՀ նախագահը պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես վերջին տարիներին, մի քանի տասնյակ ասուլիսներ ու հարցազրույցներ է ունեցել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ: Նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները՝ կարծում եմ ասուլիսներն և հարցազրույցներն ավելի հաճախակի կլինեն»:
Նկատենք, որ նշված ասուլիսները տեղի են ունեցել օտարերկրյա հյուրերի հետ միասին, և դրանց ընթացքում մեկ-երկու «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցի ներկայացուցչի է հնարավորություն ընձեռնվել հարց տալու:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին