«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը 

Գագիկ Բեգլարյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին

Հրապարակումներ

ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին՝ Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց.

«Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց, մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը՝ Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչև այսօր ո՛չ Գ. Բեգլարյանը, ո՛չ Արամը որևէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ և մամուլում նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»:

Բեգլարյանը հավաստիացրեց, որ ծեծ ու առևանգում ևս չի եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքս»-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք... Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ, հաճելի, նորմալ զրուցակից է»:

Ուղիղ 2 տարի առաջ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը խառնվեց իրար, որի առիթը եղավ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի մենահամերգը և դրան հաջորդած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Արդար լինելու համար պետք է նշել, որ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ապտակելու սկանդալային տեղեկության սկզբնաղբյուրը ֆեյսբուքյան իմ էջում արված գրառումը դարձավ: Իհարկե, այդ օրերին միջադեպի կողմերից որևէ մեկը չխոսեց ու չմանրամասնեց, թե ինչ է եղել: Եվ ահա 2012-ի դեկտեմբերի 21-ին՝ «աշխարհի վերջին» օրը, ՀՀ տրանսպորտի և կապի ներկայիս նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համամաձայնեց խոսել 2 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

ԲՀԿ-ի խնդիր չի եղել

-Պարո՛ն Բեգլարյան, Դուք ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ եք, մշտապես՝ շաբաթը մեկ պարբերականությամբ, նիստերի եք մասնակցում: Ի՞նչ է այդքան քննարկում ՀՀԿ-ն, եթե նույնիսկ մրցակից չունի նախագահական ընտրություններում:

-Եթե Ձեզ թվում է, որ Հանրապետական կուսակցությունը, կանգնելով իշխանության գլխին և լինելով ամենամեծ քաղաքական ուժը, իր գործադիրի նիստերում քննարկում է միայն ընտրությունների հարցը, սխալվում եք:

-Քննարկվե՞լ է հարցը՝ ԲՀԿ-ն ինչի արդյունքում նման որոշում կայացրեց. վախեցրի՞ք, շանտաժի մեխանի՞զմ գործի դրվեց, թե՞ կոմպրոմատների փաթեթ բացվեց:

-Ընդհանրապես մեր գործադիրում ԲՀԿ-ի խնդիր՝ որպես այդպիսին, չի եղել: Մենք մեր նախապատրաստական աշխատանքներն ենք քննարկել՝ ընտրությունների մասին: Այսինքն՝ մյուսների նման մեր թեկնածուին գովազդելու խնդիր չունենք: Միայն աշխատանքով պետք է ներկայանանք և կարողանանք այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի ժողովուրդը մեր թեկնածուին ձայն տա:

-Այնուամենայնիվ, Ծառուկյանը բրյուսելյան այցից հետո վերջին հանդիպումն ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո որոշեց չառաջադրվել: Ձեր կուսկացության նախագահը ձեզ հայտնե՞լ է, թե ինչ զրույց է ունեցել ձեր նախկին կոալիցիոն գործընկերոջ հետ:

-Դուք՝ լրոգրողներդ, չգիտեմ ինչի, Բարգավաճ-Հանարապետական փոխհարաբերություններն անընդհատ բարդացնում եք: ԲՀԿ-ը ղեկավար՝ Ծառուկյան Գագիկը, իր հայտարարությունով սահմանափակեց ամեն ինչ: Իսկ թե մինչ այդ ինչ կարգի զարգացումներ և խոսակցություններ են եղել նախագահի և Ծառուկյանի, Ծառուկյանի և իր կուսակիցների միջև, դրանք ներքին խոսակցություններ են:

-Լավ, իսկ չե՞ք քննարկել՝ Ծառուկյանն ինչու ասաց, որ կոռուպցիայի վրա նստած՝ կոռուպցիա են ման գալիս:

-Յուրաքանչյուր մարդ իր հայտարարության համար ինքն է պատասխան տալիս: Եթե ինչ-որ մեկի հայտարարությունը քննարկում ենք տարբեր տեղերում, դա հավասար է բամբասանքի:

-Բայց նա հստակ հասցեատիրոջն էր ուղղել սլաքը:

-Եթե ինքն ուղղել էր, հարցն ուղղե՛ք պարոն Ծառուկյանին, նա էլ կոնկրետ կասի՝ ինչի համար է ասել:

-Այսինքն՝ դուք չե՞ք վիրավորվել՝ որպես իշխող կուսակցություն:

-Քաղաքականության մեջ վիրավորվել բառն ընդհանրապես գոյություն չունի: Ամեն մարդ թող իր ասածի համար պատասխան տա:

-Պարո՛ն Բեգլարյան, գործադիրում չե՞ք քննարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի ծնոտը կոտրելու մասին հնչեցրած սպառնալիքը (իհարկե, երեկ նա ներողություն խնդրեց):

-Ընդհանրապես էդ հարցը մեզ մոտ ամենացավոտն է: Բայց եկե՛ք հասկանանք, որ մենք խոսում ենք և՛ մամուլի ազատությունից, և՛ ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններից: Ես, իհարկե, չեմ ողջունում սպառնալիքների տոնով խոսելը, բայց կասկածում եմ, որ մարդը կարող է առանց պատճառի, անտեղի տեղը մյուսին վիրավորել: Ինչ-որ նախաբան է եղել: Ի վերջո, լրագրողը, որ զինված է կամերայով և միկրաֆոնով, կարող է այն պահից ձայնագրել, երբ իրեն ձեռնտու է: Այսինքն՝ հավասարություն չկա:

-Նույն տրամաբանությամբ լրագրողն էլ չունի մանդատ, չունի զնեք, ինչն ունի Մհեր Սեդրակյանը:

-Մհերը մենակ կանգնած էր ԱԺ-ի միջանցքում, որտեղ կանգնած էր լրիվ նույն հնարավարություններով և նույն դիրքով նաև լրագրողը:

-Լավ, այնուամենայնիվ, երևույթը Ձեզ համար ընդունելի՞ է:

-Ո՛չ, ո՛չ:

-Բայց Դուք ևս նմանատիպ պատմության մեջ հայտնվեցիք մոտ 2 տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ ապտակել եք ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

-Ես համաձայն չեմ Ձեզ հետ: Ես երբեք նմանատաիպ պատմության մեջ չեմ եղել: Ուղղակի լրագրողներն են 2 տարի շարունակ իմ անունը արծարծել, երբ ուրիշների հետ ևս նմանատիպ պատմություններ են եղել: Դա շատ անարդար է, որովհետև, եթե մնացած բոլոր պատմություններում կոնկրետ կա ծեծող և ծեծվող, կշտամբող կամ կշտամբվող, վիրավորող և վիրավորված, իմ դեպքում չկա: Եթե որոշ մարդկանց շատ է պետք, որ յուրաքանչյուր միջադեպի առիթով իմ անունը շոշափվի, պիտի հիասթափեցնեմ, ես 2002-ից աշխատել եմ թաղապետ, 90-ականներին աշխատել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, էս կարգի միջադեպերում ես երբեք չեմ հայտնվել:

-Չե՞ք ապտակել, չե՞ք ծեծել Կանդայանին:

-Մեր մեջ ինչ եղել է՝ երկուսիս խնդիրն է: Այդ մասին ուրիշ ոչ ոք խոսելու իրավունք չունի: Ո՛չ Կանդայանը, ո՛չ ես այդ մասին չենք խոսել:

-Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեցիք:

-Հարցը ապտակել-չապտակելը չէ: Այդ պահին ես որոշեցի, որ շատ կարևոր է իմ հրաժարականը, որովհետև որպես քաղաքապետ՝ ես այդ տիպի խոսակցություն չպետք է վարեի: Ես գտա, որ ես դրանով չարաշահել եմ նախագահի, կուսակցության և իմ ժողովրդի վստահությունը: Հասկանալով դա՝ որոշեցի հրաժարական տալ:

-Լավ, ո՞վ է մեղավոր:

-Էստեղ ո՛չ Դոմինգոն է մեղավոր, ո՛չ Բեգլարյան Գագիկը, ո՛չ Կանդայան Արամը: Եղել է տղամարդկային խոսակցություն:

-Երկար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում տղամարդ էր փնտրում: Հիմա, որպես ունկնդիր, իմ տպավորությունն այնպիսին էր, որ, այնուամենայնիվ, տղամարդու պակաս կա երկրում:

-Համաձայն չեմ: Մեր երկրում նորմալ տղամարդիկ շատ կան՝ թե՛ պաշտոնյա, թե՛ անպաշտոն:

-Հիմա հիմնավորե՞մ. տղամարդկայնի զրույցը դարձավ հրապարակային քննարկման առարկա, ու ի վերջո, հանգեցրեց, Ձեր հրաժարականին:

-Ես իսկապես հասկացա, որ ի պաշտոնե նման զրույցներ վարելու իրավունք չունեի, որի համար ներողություն եմ խնդրում Երևան քաղաքի բոլոր բնակիչներից: Ժողովո՛ւրդ ջան, կներեք, որ մի զրույցի պատճառով հրաժարական եմ տվել և չեմ կարողացել 3.5 տարուց մի քիչ պակաս ծառայել ձեզ:

-Հիմա Դուք նեղացա՞ծ չեք գործող իշխանությունից:

-Ես նեղացած եմ միայն ինձանից: Ուրիշ ումի՞ց պետք է նեղանամ: Եթե զրույցը վարել եմ ես, եթե հրաժարականը տվել եմ ես, նեղանալու ի՞նչ խնդիր կա ինչ-որ մեկից:

-Պարոն Բեգլարյան, ամեն ինչ գաղտնազերծեցիք, կասեք ի վերջո ինչից էր անհրաժեշտություն առաջացել ունենալ տղամարդկային զրույց: Ին՞չ էր կատարվել Դոմինգոյի համերգի ժամանակ:

-Նախ՝ սկսենք նրանից, որ ես հրավիրատոմս չեմ ստացել, ես զանգ չեմ ստացել, որ Դոմինգոյի համերգին ներկա է լինելու նաև հանրապետության նախագահը: Ես ստացել եմ տոմսեր՝ իրենց տեղերով: Տոմսերը տվել եմ կնոջս, որը դասական երաժշտության սիրահար է, ընկերուհու հետ գնացել է համերգ: Նստած է եղել իր տեղում: Կանդայանը փորձել է մի քանի անգամ նրանց տեղափոխել, խախտել է էթիկայի նորմերը, հետո վերջում հասկացել է, որ մարդիկ նստած են իրենց տեղում և ոչ մեկին չեն խանգարում: Ես հաջորդ օրը միայն մի բան եմ ճշտել նրա հետ՝ ի՞նչն է եղել պատճառը, դու չե՞ս նկատել, որ նրանք իրենց տեղում են նստած:

-Իսկ Ձեր տղամարդկային զրույցը որտե՞ղ է տեղի ունեցել:

-Իմ մեքենայի մեջ:

-Նախագահական նստավայրի տարածքո՞ւմ, թե՞ հեռու:

-Նախագահի նսստավայրից դուրս: Հետք քաղաքավարի իջել ենք մեքենայից և զրույցը շարունակել քաղաքապետարանում:

-Այդ դեպքից հետո մտադրություն ունե՞ք քաղաքապետի թեկնածու առաջադրվել 2013-ի մայիսին:

-Այդ հարցը կորոշի կուսակցությունը: Եվ ում կառաջադրի կուսակցությունը, ես կպաշտպանեմ նրան:

Ցանկացած սխալ գալիս է մեզանից

-Դուք գո՞հ եք այսօրվա Ձեր կարգավիճակից:

-15 տարեկանից սկսած՝ ես իմ կարգավիճակից գոհ եմ, որովհետև կյանքի նկատմամբ այլ մոտեցում ունեմ: Երբեք ինչ-որ խնդրի համար դիմացինիս չեմ մեղադրում: Փորձում եմ իմ մեջ գտնել սխալները, որոնք ես արել եմ: Կյանքը տրված է մեզ, որ շտկենք մեր բոլոր սխալները, վերանայենք մեր մոտեցումները՝ առանց քննադատելու ուրիշին: Ցանկացած սխալ գալիս է մեզանից:

-Սերժ Սարգսյանը վերջերս խոսեց «ատկատների» մասին, որոնք առկա էին նաև Ձեր նախարարությունում, Վերացրե՞լ եք:

-«Ատկատների» մեզ մոտ սահմանափակել ենք, բայց կոռուպցիոն ռիսկերը դեռևս գոյություն ունեն, ինչի վերացման համար առաջին հերթին պետք է քաղաքաշինության ոլորտում գործող նորմատիվային ակտերը փոխել, որոնք գալիս են դեռ խորհրդային տարիներից: Այսինքն՝ գլխից պիտի այդ բարեփոխումներին անենք, որ խարդախության, կեղծիքի տեղ չմնա:

-Եվ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ:

-Մենք ունենք ՀՀ նախագահի հանձնարարությունը, այդ ուղղությամբ քրտնաջան աշխատում ենք: Նույն ակտերի մասով հանձնարարություն է տվել նաև կառավարությանը, որպեսզի արագ դրանք վերանայվեն: Ու երևի 2013-ին այդ խնդիրը էլ չենք ունենա:

«Ժողովուրդ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»
Ամենադիտված