«Ժողովուրդ». Բաղդասարովը վաճառո՞ւմ է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանը
Հայկական Մամուլ
Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա, և այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին: Տեղեկություն կա, որ Հրազդանի «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաև ողջ գործարանը:
Լուրը ճշտելու նպատակով թերթը դիմեց գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, որն ասաց. «Գործարանի վաճառքի հետ կապված՝ Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա»: Օգտվելով առիթից՝ թերթը տնօրենից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մի քանի տասնյակ աշխատակիցների ազատել աշխատանքից: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդամենը այդքանը»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին