Հարավային Կովկասը որևէ խոշոր երկրի հանձնարարությունների կատարող չէ․ Միխայիլ Կավելաշվիլի
Վրաստան
Հարավային Կովկասը տարածաշրջանային օազիս դառնալու հնարավորություն ունի, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին, փոխանցում է Georgia1TV-ն:
Նախագահի խոսքով՝ պարզ է դարձել, թե ինչ հնարավորություններ են բացվում Հարավային Կովկասում խաղաղության գերակայություն դառնալու համար:
«Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, հետո՝ Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ից այսօրվա շնորհավորանքներն ընդգծում են դա։ Նրա համար նաև ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Հարավային Կովկասը տարածաշրջանային օազիս դառնալու հնարավորություն ունի։ Ոչ թե հակամարտությունների սուբյեկտ, կամ որևէ խոշոր երկրի հանձնարարությունների կատարող, այլ հակառակը՝ եկեք աստիճանաբար շարժվենք դեպի հանդիպումներ, ներդրումներ, հարաբերությունների կարգավորում։ Այդ ռեսուրսը կա», - նշել է Միխայիլ Կավելաշվիլին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան