Աբխազիայում կբացվի Սևծովյան նավատորմի նյութատեխնիկական բազա
Վրաստան
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան հայտարարել է, որ Աբխազիայի Օչամչիրա քաղաքում կստեղծվի Սևծովյան նավատորմի նյութատեխնիկական բազա։ Նրա խոսքով, խոսքը ոչ թե ռազմածովային բազայի, այլ նյութատեխնիկական հենակետի ստեղծման մասին է, որի շրջանակում Աբխազիան կշարունակի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ։
Նախորդ շաբաթ Սուխումի օդանավակայանը վերսկսել էր ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ՝ 30 տարվա դադարից հետո։ Այդ որոշումը քննադատել է Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին՝ նշելով, որ այն խախտում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության նորմերը, հայտնում է Лента.ру-ն ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)