Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ 

Պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը․ Հայտարարություն

Հրապարակումներ

«Հայոց տուն» նախաձեռնության կոչը՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալված արշավի կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ պարտվող տեսակ չէ, ունակ է չտրվելու սադրանքների և սթափ ու պատվով դուրս գալ է՛լ ավելի բարդագույն, ծանր իրավիճակներից, ինչի գրավականը եղել և մնում է Հայ ժողովրդի հավատքը և ազգային ինքնության ամբողջական արժեհամակարգը։   

Եվ այս խիստ վտանգավոր շրջափուլում, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես սահմանադրական կարգի հիմունքների հիմնարար կառուցակարգ, օժտված լինելով ոչ միայն Ազգային Եկեղեցու սահմանադրական կարգավիճակով, այլև աներկբա ամենաբարձր հանրային վարկանիշով, նախաձեռնել է ազգապահպան համալիր առաքելություն։ Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, չբավարարվեց Վատիկանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ թեմայով գիտաժողով կազմակերպելով, դրան հաջորդեցին արդեն Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գերդոզավորված կեղծիքները, ըստ որոնց՝ իբր Մայր Աթոռը հիմնադրվել է «ադրբեջանական տարածքում»։

Այս բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում։ Հատկապես առանցքային էր ս.թ. մայիսի 27-ին Վեհափառ Տիրոջ ելույթը՝ շուրջ 400 բարձրաստիճան հոգևորականների առջև, որում խիստ փաստարկված բացահայտվեց ադրբեջանական ողջ կեղծարարությունը և դրա հեռահար հայատյաց նկրտումները։ Բնորոշ է այն, որ Մայր Աթոռի ջանքերով համաժողովը կրել է «Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը» խորագիրը։

Անշուշտ, Հայ Եկեղեցու այդպիսի կեցվածքը չէր կարող անտեսվել և չթիրախավորվել ադրբեջանական իշխանության և հոգևոր առաջնորդի կողմից, սակայն խիստ տարակուսելի ու մտահոգիչ է, որ այդ ամենին զուգահեռ, ակներև արհեստական օրակարգ ձևավորելու նկրտումներով՝ Հայ Եկեղեցին միաժամանակ  թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանության կողմից։ Ըստ էության, անհարկի համառությամբ ու խստագույնս անընդունելի հռետորաբանությամբ հնչում են օրինապաշտության, հավատքի ու դավաբանության հետ առերևույթ լրջագույն աղերսներ ունեցող արտահայտություններ, որոնք թեպետ արտաքուստ միտված են Հայ Եկեղեցու նսեմացմանը, այնուամենայնիվ, անխուսափելիորեն կհանգեցնեն պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը։

Ցավով արձանագրում ենք, որ սոցցանցերում այդ անհավասարակշիռ, անպատասխանատու ու որևէ դրական արդյունք չակնկալող արտահայտությունները, ինչպես և սպասվում էր, հանգեցրել են սոցիալ֊-քաղաքական աննախադեպ լարվածության և հանրային երկպառակտվածության մի նոր, է՛լ ավելի տհաճ ալիքի։ Երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջանքերը մեկտեղելու, անդուլ աշխատանքի միջոցով լուծումներ առաջադրելու փոխարեն, պարզապես աններելի են արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելու հնարքով եղած սուղ միջոցները փոշիացնելու և մարդկանց հավատքը, Հայ Եկեղեցու դավանաբանությունը աշխարհիկ կանոնակարգերին ենթարկեցնելու սին փորձեր․․․ Մայր Հայրենիքում Հայ Եկեղեցու նկատմամբ Սահմանադրության հետ աղերսներ չունեցող մեթոդաբանությամբ պետական իշխանություն և պետական վերահսկողություն առաջադրելու  նկրտումները, մեղմ ասած, դատապարտելի են։  

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ եկեղեցիները, վանքերը և սրբավայրերը, որպես պատմամշակութային հուշարձաններ, անտարակույս, ունեն հոգածության կարիք, սակայն իրավիճակի առնչությամբ պահանջներ և գնահատականներ հնչեցնելուց առաջ, անհրաժեշտ է ղեկավարվել օրենսդրության տարրական պահանջներով, և այնժամ պարզ կդառնար, որ պատմամշակութային հուշարձանների պահպանման և նորոգման պարտավորությունը վերապահված է Կառավարությանը և պետք է իրագործվեն պետական բյուջեի միջոցներով։ Ստեղծված իրավիճակում, այդ զգալի ծախսատար առաքելությունը ամբողջությամբ կամավոր ստանձնել է Հայ Եկեղեցին։

Խստորեն դատապարտելով հակաեկեղեցական վերը նշված երևույթը և շեշտելով, որ այդպիսի նկրտումները միանշանակ աղետաբեր են՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը։ Ակնկալում ենք, որ հայ հանրությունը կդրսևորի ծայրահեղ ողջախոհություն և որպես իրավիճակից դուրս գալու խելամիտ միջոց՝ կլծվի ոչ թե ատելության խոսք տարածելուն, այլ Հայ Եկեղեցուն քաղաքակիրթ պահվածքով և ազգային արժանապատվությամբ սատարելուն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար
Ամենադիտված