Հռոմի Պապն աղոթել է Մերձավոր Արևելքում խաղաղության համար
Աշխարհ
Երեքշաբթի գիշերը Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV-րդը Սուրբ Պետրոսի տաճարում սուրբծննդյան առաքելության ընթացքում աղոթել է պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և ողջ Մերձավոր Արևելքում բռնությունների դադարեցման համար: Հռոմի Պապը նաև հավելել է, որ եթե կրոնը ճիշտ չընկալվի, այն կարող է հանգեցնել բռնության և պատերազմների, սակայն քննադատել է այն պնդումը, թե Աստծո բացակայության ճանաչումը կարող է բերել խաղաղության. փոխանցում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կաթոլիկ երկրներում նշել են սուրբ ծնունդը: Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ն իր շնորհավորհանքներն է ուղղել սուրբ Պետրոսի եկեղեցում՝ նշելով սուրբ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Հռոմի Պապը նաև իր աշխատասենյակի պատուհանի վրա վառել է ավանդական դարձած «խաղաղության մոմը»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)