Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ջունգլիներում. կա 2 զոհ
Աշխարհ
Մյանմայի ջունգլիներում մարդատար F-100 օդանավը, որում 71 ուղևոր է եղել (որոշ տեղեկություններով`65), ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Մյանմայի օդանավակայանի շրջակայքում վատ եղանակային պայմանների պատճառով: Երկու օդաչուները վիրավորվել են: Զոհվել է 2 մարդ, 11-ը վնասվածքներ են ստացել. տեղեկացնում է Associated Press-ը:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել անտառային ուղեգծի ճանապարհի վրա և իջնելու ժամանակ բախվել ժայռաբեկորի, ինչի արդյունքում օդանավում հրդեհ է բռնկվել: Տեղում զոհվել է անչափահաս մի ուղևոր, բացի այդ, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հարվածել է երկու հեծանվորդի, որոնցից մեկը մահացել է:
Օդանավի ուղևորներից 51-ը զբոսաշրջիկ է եղել: Նրանց քաղաքացիությունը դեռ պարզվում է. գրում է Риа Новости-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)