Ինչպես են նշում Սուրբ ծնունդը Չինաստանում
Աշխարհ
Չինաստանում Սուրբ ծնունդը, ինչպես քրիստոնեությունը, երկար ժամանակ արգելված էր, ուստի Սուրբ ծնունդի տոնակատարությունները նոր երևույթ են Չինաստանում: Սակայն շատ չինացիներ վերցրել են շատ եվրոպական ձևեր և դարձրել իրենցը, սակայն ունեն որոշ յուրահատկություններ: Այս մասին նշում է Washington post ամերիկյան պարբերականը:
Այսպես որոշ չինացիներ Սուրբ ծնունդը նշում են իրենց ընկերների հետ դրսում` հաճախելով կինոթատրոններ, կարաոկեներ և գնումների: Չինաստանում Սուրբ ծնունդի օրը տեղի են ունենում ամենաշատ գնումները:
Շատ չինացիներ նաև նվիրում են խնձորներ, ինչն աշխարհի խորհրդանիշն է:
Շատ տղամարդիկ զարդարվում են որպես Սանտա Կլաուս, իսկ կանայք հագնվում են որպես էլֆ: Համաձայն ավանդությունների՝ էլֆերը Սանտա Կլաուսի կանայք և քույրիկներն են, որոնք օգնում են Կլաուսին տեղաշարժման համար:
Շատ չինացի ազգայնականներ քննադատում են Սուրբ ծնունդի արարողությունները` այն համարելով եվրոպական մշակույթի տարածման միջոց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)