Իր տատիկին սպանած ամերիկացին կրակել է հրշեջների վրա, ապա ինքնասպան եղել
ԱՄՆ
Նյու Յորք նահանգի բնակիչը դեկտեմբերի 24-ի առավոտյան կրակ է բաց թողել իր կանչով ժամանած 4 հրշեջների վրա, որոնք եկել էին մարելու նրա տանը բռնկված կրակը: Նրանցից 2-ին տղամարդը սպանել է, ևս 2-ին՝ վիրավորել: Բացի այդ, հրազենային վնասվածք է ստացել նաև պատահական մի անցորդ: Բոլոր 3 անձինք հոսպիտալացվել են:
Մարդասպանը, պարզվել է, 62-ամյա Վիլյամ Սպենգլերն է, ով նախկինում 17 տարով ազատազրկվել էր սեփական տատիկին սպանելու մեղադրանքով: Սպենգլերն ինքասպան է եղել՝ կրակելով իր գլխին: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանության պետին:
Ոստիկանությունն այս պահին փնտրում է նրա քրոջը, ով, բացառված չէ, որ զոհ է գնացել հրդեհի ժամանակ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ըստ Սպենգլերի ընկերոջ տված ցուցմունքի՝ նա ատում էր իր քրոջը և աստվածացնում մորը, ում մահից հետո Սպենգլերը կարծես թե խելագարվել էր:
Միջադեպն իր վրա մեծ ուշադրություն է հրավիրել հատկապես վերջերս Կոնեկտիկուտում Սենդի Հուք դպրոցում կատարված զանգվածային սպանդից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)