Փաշինյանն արցախցի կնոջը հրավիրել է իր բանախոսությանը
Հրապարակումներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է արցախցի մի կնոջ մեկնաբանություն և իր պատասխանն այդ մեկնաբանությանը։
Արցախցի Անժելա Գրիգորյանը գրել է․ «Արցախցիներս էլ իրավունք ունենք Պրահայում ազերի մաս ճանաչացիդ մասին պատմես ճշմարտությունը։ Ինչո՞ւ այդպես արեցիր, երբ եռակողմ պայմանագրի տակ ստորագրություն ունեիր, որը դեռ ուժի մեջ է։ Խաղաղության պայմանագրի ստորագրելն էլ եք այդպես անտեսելու։ Ճիշտը քեզնից պետք է իմանանք, որ սխալների մեջ չմնանք»։
Փաշինյանը նրան պատասխանել է․ «Պատկերացրեք, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իմ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսության ժամանակ ամեն ինչ մանրամասն պատմում եմ։ Համեցեք, մասնակցեք, լսեք։ Լավագույն մաղթանքներս և մինչ հանդիպում»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից