Հրդեհը Ֆիլիպիններում անօթևան է թողել 1.5 հազար մարդու
Աշխարհ
Նվազագույնը 7 մարդ է զոհվել, հազարից ավել մարդ՝ մնացել անօթևան Սուրբ ծննդյան օրը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում բռնկված 2 խոշոր հրդեհի արդյունքում. հայտնում է BBC-ն:
Հրդեհի վայրում հայտնաբերվել է 6 մարդու դիակ, ևս 2-ը համարվում են անհետ կորած:
Քաղաքի հետնախորշերում բռնկված երկրորդ հրդեհը, ըստ որոշ տեղեկությունների, դիտավորության արդյունք է:
Տեղի բնակիչները փորձել են հրշեջների ձեռքից խլել ջրցան խողովակները՝ կրակն ինքնուրույն մարելու նպատակով: Միջադեպի արդյունքում զոհվել է մի քաղաքացի, որին սխալմամբ հրդեհի հեղինակի հետ էին շփոթել:
Նախնական տվյալներով՝ հրդեհի արդյունքում անօթևան է մնացել նվազագույնը 1.5 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան