Հնդկաստանում փակվել են գլխավոր ճանապարհները
Աշխարհ
Ոստիկանությունը շարունակում է փակ պահել դեպի կառավարական շենքեր տանող գլխավոր ճանապարհը` թույլ չտալով մուտք գործել ցուցարարներին, որոնց կատաղեցրել էր ավտոբուսում 6 տղամարդու կողմից 23-ամյա աղջկա բռնաբարությունն ու սպանությունը: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը:
Հիշեցնենք, որ ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 16-ից հետո, երբ 6 հոգուց բաղկացած խումբը բռնաբարել և այնքան էր ծեծել աղջկան, որ վերջինս մահացել էր:
Երկուշաբթի օրը Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը, իր համակրանքն արտահայտելով ցուցարարների նկատմամբ, խաղաղվելու կոչ էր անում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան