Կամոյի դպրոցում ձեռքբերված նոր գույքի համար աշակերտներից գումար են հավաքում
Հայաստան
Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը ձեռք է բերել նոր գույք, մասնավորապես՝ աթոռ և սեղան. գույքի համար այժմ դպրոցի տնօրինությունն աշակերտներից պահանջում է 4000 դրամ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշակերտներից մեկի մայրը:
Ծնողի խոսքերով՝ գույքի համար գումար հավաքելու մասին հայտարարվել էր նախապես, և գումարն ամբողջապես հավաքելու համար վերջնաժամկետը նշանակված է հունվարի վերջը:
Լուրեր.com-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրենը հերքեց այս լուրը, սակայն չհերքեց այն փաստը, որ իրենք նոր գույք ձեռքբերել են, սակայն դա եղել է նվիրատվություն ինչ-որ բարերարի կողմից, որի անունը փոխտնօրենը նշել չկարողացավ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի