Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (լուսանկարներ)

Հասարակություն

Դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը, որը համարվում է նաև սարկավագների տոնը:

Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի Դ լսարանի 18 սաների և քահանայից պատրաստության Բ լսարանի 7 ուսանողների շնորհվեց ուրարակրության աստիճան, իսկ ճեմարանի Բ լսարանի 10 սաների և քահանայից պատրաստության Ա և Բ լսարանների 11 ուսանողների` դպրության չորս աստիճանները:

Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի 33 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Տավուշի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը:

Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի սարկավագաց ողջ դասին: Անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանը Գևորգ Սրբազանը մասնավորաբար նշեց. «…Սարկավագությունը հոգևոր առաջին աստիճանն է, որ դուք այսօր ստացաք: Այն որոշակի պարտականություններ է ենթադրում, որ պիտի խոնարհաբար իրականացնեք: Բայց ամենակարևորը հիշեք, որ այդ պարտականություններն իրականացնելու միակ գրավականը հավատքն է ձեր կոչման հանդեպ, անկեղծությունը ձեր առաքելության նկատմամբ: …Ս. Ստեփանոսի նահատակության օրինակով սովորում ենք, թե ինչ է նշանակում լինել փոքրի մեջ հավատարիմ: Չլիներ նրա օրինակը, միգուցե շատ քրիստոնյաներ հետ կանգնեին իրենց հավատքից հալածանքների դաժանության վախից ազդված: Նա սովորեցնում է մեզ, որ կարևոր չէ, թե ինչ աստիճան ունես, կարևորը այն ոգին է, այն հավատքի անկեղծությունը, որը մղում է քեզ այդ հանձնառությանը: Ահա նրա կյանքի օրինակով ենք հասկանում Հիսուսի այն խոսքերը, որ ամենափոքրը ամենամեծն է: Ստեփանոսի ոգով պետք է ասպարեզ մտնեք, պատրաստ նույնիսկ նահատակվելու, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Իմ մաղթանքն է ձեզ, որ սիրով հանձն առնեք ձեր պարտականությունները, որպեսզի իրոք զգաք Քրիստոսի լուծի քաղցրությունը»:

Ս. Պատարագից հետո Մայր Աթոռի բոլոր սարկավագներին և նորընծաներին հայրապետական իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով սարկավագներին Ս. Ստեփանոսի տոնի առիթով` Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց ամուր մնալ իրենց հավատքի մեջ, այն հավատքի, որ առաջնորդեց Ստեփանոս Նախասարկավագին նահատակության հանձնառության, որով և նա ամրացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հավատքը պայման է յուրաքանչյուր սպասավորի համար, նրա առաքելության ու ծառայության հաջողության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ առանց հավատքի խորը գիտակցության և ապրումի հնարավոր չէ օգտակար սպասավորություն բերել, հոգևոր ասպարեզին հատուկ դժվարին ճանապարհով ընթանալ և հաղթահարել ծառայական կյանքի մարտահրավերները: «Մենք հուսալի հայացքով ենք նայում ձեզ, որ պիտի գաք, որպես ստեփանոսատիպ, նվիրյալ սպասավորներ Քրիստոսի Ս. Եկեղեցու, հավատքի գործերով զորացնեք մեր Եկեղեցին ու մեր ժողովրդի հավատը: …Հայցում ենք, որ Տերը ձեր կյանքը օրհնություն դարձնի մեր Եկեղեցու և ժողովրդի համար: Իսկ ձեր կյանքը կարող է օրհնություն դառնալ միայն նվիրյալ ծառայության դեպքում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին և նվերներ բաշխեց տոնի առիթով:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 157 սարկավագներ, որոնցից 95-ը` միաբանության շարքերում, իսկ 62-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված