Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում
Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին և X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է հյուրերին և կարևորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում:
Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է նախարարությանը ներկայացնել ծրագրեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում:
Տեղեկատվության տեխնոլոգիաների ներդրման հիմնական նպատակն է առավել դյուրին դարձնել տեղեկատվության փոխանակման արդյունավետ համակարգի ներդրումը, որը կնպաստի ոլորտի զարգացմանը: Այս համակարգի միջոցով գյուղացիներին, ֆերմերային տնտեսություններին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին հնարավորություն կընձեռնվի ստանալ տեղեկատվություն շուկայական գների, բերքի կանխատեսումների, գյուղատնտեսական խնդիրների, բերքի ծավալների և այլ վերլուծական նյութերի մասին:
Հանդիպման ավարտին, կողմերը պայմանավորվել են հանդիպել հունվար ամսին՝ ընդլայնված կազմով, և նախարարին ներկայացնել մշակված առաջարկությունները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը