Տարազների էսքիզների մրցույթի հաղթողները հայտնի են
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը ս. թ. հունիսին հայտարարել էր ազգային և ժողովրդական պարային համույթների տարազների էսքիզների մրցույթ:
Հրավիրված մասնագիտական հանձնախումբը Ռուբինա Հովհաննիսյանի /թատրոնի և կինոյի նկարիչ, Մովսես Խորենացի մեդալակիր/ գլխավորությամբ դեկտեմբերի 21-ին քննարկել է ստացված էսքիզների առաջարկները:
Հանձնաժողովի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է նկարիչ-ձևավորող Լուսինե Կոստանյանի ներկայացրած տասներեք աշխատանքներից ըստ հեղինակի թվագրած ցանկի՝ տասնմեկերորդին /350,0 հազար դրամ/: Երկրորդ մրցանակը շնորհվել է նկարիչ-ձևավորող Սահակ Մուրադյանի ներկայացրած երեք էսքիզներից՝ առաջինին /250,0 հազար դրամ/:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)