Սարոն և Անի Քրիստին կրկին միասի՞ն են (լուսանկար)
Հասարակություն
Երգիչներ Սարոն և Անի Քրիստին տարիներ առաջ ընկերություն են արել, սակայն դրանից հետո նրանց անձնական կյանքում մի շարք փոփոխություններ են եղել: Անի Քրիստին այս ընթացքում հասցրել է նույնիսկ ամուսնանալ և ամուսնալուծվել:
Օրերս սոցիալական ցանցերից մեկում վերջին շրջանի լուսանկար էր հայտնվել, որում Սարոն և Անին միասին էին: Նրանց անձնական հարաբերությունների մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք այժմ ԱՄՆ-ում բնակվող Սարոյի հետ, ով esyes.am-ին ասաց, որ լուսանկարն արվել է Արմենչիկի համերգի ժամանակ: «Մենք ուղղակի հանդիպել ենք այդ համերգի ժամանակ և ինչ-որ նկար է հայտնվել Facebook-ում, բայց իրար հետ ընդհանուր ոչինչ չունենք: Մենք ընկերություն արել ենք մոտ 7 տարի առաջ: Հիմա մեր միջև ոչինչ չկա, բացի ընկերական հարաբերություններից»,- նշեց երգիչը:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը