Անդրեն, R.P.-ն, Վիկան եւ ուրիշները` Քրիստինե Պեպելյանի CD-ի շնորհանդեսին
Հասարակություն
Քրիստինե Պեպելյանը 2012 թվականի տարեվերջն իր համար նշանավորել է ձայնասկավառակի թողարկմամբ եւ շնորհանդեսով: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, երգչուհու երկրպագուները, գործընկերներն ու մտերիմները նրան են ուղղել իրենց շնորհավորանքներն ու նվերները: Քրիստինեն միջոցառման վայրից մեկնել է բազմաթիվ ծաղիկներով։
Անդրեն, R.P.-ն, Անահիտ Շահբազյանը, Վիկա Մարտիրոսյանը, Հերմինե Ստեփանյանը, Արամ Նիկոլյանը եւ շատ ուրիշներ շնորհավորել են երգչուհուն, լուսանկարվել նրա հետ ու մակագրությամբ ձայնասկավառակ ստացել:
Երգչուհու «Շնորհակալ եմ» ձայնասկավառակում ընդգրկված է 12 երգ՝ ներառյալ Արման Հովհաննիսյանի, Թաթա Սիմոնյանի հետ դուետները: Այս CD-ի երգերը գրվել են տարբեր հեղինակների կողմից՝ Րաֆֆի Ալթունյան, Անուշ Ալեքսանյան, Արման Սարգսյան, Ռիչարդ Մադլենյան, Մանե Հակոբյան, Սերգեյ Կարինյան եւ այլք:
Քրիստինեն ոգեւորված է դրական արձագանքներից. «Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ պահում են ուշադրության կենտրոնում. նրանց շնորհիվ ինձ զգում եմ իրական արտիստ: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներիս, ինձ հավատացող մարդկանց, երգերիս հեղինակներին, լրատվամիջոցներին, որովհետեւ արտիստի համար շատ կարեւոր է, որ իր արած աշխատանքը լուսաբանվի»:
«Հիմա լցված եմ դրական էներգիայով, շատ տպավորված եմ ու վստահ, որ ամբողջ գիշեր չեմ կարողանալու քնել: Շատ եմ ոգեւորվել, որ ինձ սիրող մարդիկ առաջին րոպեից եկել են, ժամեր շարունակ կողքիս են, չնայած՝ արդեն լուսանկարվել են, ձայնասկավառակը ստորագրել եմ, բայց միեւնույն է՝ չեն գնում», - BRAVO.am-ին ասել է երգչուհին:
Երգահան Անուշ Ալեքսանյանը, որի հեղինակած «Երջանիկ եմ»-ը ձայնասկավառակի առաջին գործն է, մեզ հետ զրույցում նշել է՝ այս երգը գրել է՝ ճանաչելով նրան ու իմանալով նրա հոգեվիճակը. «Լուսավոր, մանրուքներից խնդիրներ չսարքող մարդ է: Լավ կլինի, որ մեր շուրջ այդպիսի մարդիկ շատ լինեն. ինչքան դրական մարդկանց հետ շփվեք, այնքան ձեր կյանքն էլ կլուսավորվի»:
R.P.-ն Քրիստինեի հետ մտերմացել է վերջինիս մենահամերգի փորձերին: Քրիստինեն նաեւ մասնակցել է այս երգչուհու հարսանիքին՝ կատարելով նրա ամենասիրելի «Պատահական չի լինում» երգը. «Կարծես իմ կյանքի պատմության մասին լինի, անչափ շատ եմ սիրում այն: Նաեւ սիրելով միշտ շնորհակալ լինել մարդկանց՝ հոգեհարազատ է «Շնորհակալ եմ» երգը: Ուրախ եմ, որ Քրիստինեի նման մարդ կա մեր շրջապատում, նրա հետ միշտ ուրախ է»:
Երկրպագուներն էլ բացի լուսանկարվելուց ու ձայնասկավառակը ձեռք բերելուց, նրան նվերներ են մատուցել, Քրիստինեին հատկապես շատ է ուրախացրել պարող ճուտիկը, որը նրա հավատարիմ երկրպագու Անիի մտահղացումն է:
{gallery}300{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը