Ո՞վ կստանա տարվա վատագույն երգչի կամ երգչուհու «մրցանակը»
Հասարակություն
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00–ին, «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարներից մեկում տեղի կունենա ATV-ով ցուցադրվող սկանդալային «ՓՈՓ հանրագիտարանի» ամենամյա միջոցառումը՝ «Տարվա ՎԱՏԱԳՈՒՅՆ արտիստների մրցանակաբաշխությունը»:
Ներկա են լինլու Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Էմմին, Էրիկը, Ջուսը, Նարինե Դովլաթյանը, Իվետա Մուկուչյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լիլուն, Սյուզի Մելիքյանը, Էռնեստը, Հայկ Կասպարովը, Արմոն և այլք...
Առաջադրված են յոթ հիմնական անվանակարգեր՝ «Տարվա վատագույն երգիչ», «Տարվա վատագույն երգչուհի», «Տարվա հետընթաց», «Տարվա վատագույն երգ», «Տարվա վատագույն տեսահոլովակ», «No Fashion», «Հատուկ մրցանակ՝ խոսքի մշակույթին չտիրապետելու և աբսուրդային մտքերի համար»: Մրցանակները հանձնելու են ոլորտի մասնագետներն ու հանրային դեմքերը՝ Նադեժդա Սարգսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը և այլք...


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը