«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն կառաջադրի՞ Աղվան Վարդանյանին
Հայկական Մամուլ
«Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ կայացած Գերագույն ժողովում որոշել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Որոշումը երեկ խիստ գաղտնի էր պահվում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Այդուհանդերձ, երեկոյան շշուկներ էին պտտվում, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Թե որքանով են լուրջ այդ շշուկները, հայտնի կդառնա այսօր: Դաշնակցությունը, ինչպես երեկ հայտարարում էին կուսակցության ներկայացուցիչները՝ իր որոշումը կհրապարակի այսօր նախատեսված մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ մինչ այժմ դաշնակցության ներսում խոսվում էր հիմնականում Արմեն Ոուստամյանի թեկնածության մասին, չէր բացառվում նաև ընտրությունները բոյկոտելու տարբերակը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին