«Հրապարակ». Տիգրան Սարգսյանն անում է ամեն ինչ մանկավարժականի համար
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ նշանակվելուց հետո լծվել է բուհի հեղինակության բարձրացման գործին: Ըստ «Հրապարակ»-ի՝ պատահական չէր, որ այստեղ տարվա ընթացքում երկու անգամ 40 տոկոսով բարձրացավ աշխատավարձը: Ասում են՝ բուհի բարեկարգմանն ուղղված միջոցները տնտեսելու հաշվին են դա ապահովում:
Պարզվում է՝ այս առաջընթացը խաթարում է մյուս բուհերի աշխատանքային անդորրը: Դասախոսները մատնացույց են անում մանկավարժականը՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը ևս: Երեկ թերթը տեղեկություն ստացավ, որ ԵՊՀ-ում էլ են դասախոսները դժգոհ ու պահանջում են, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանը բարեկարգելու գումարներն ուղղի աշխատավարձերի բարձրացմանը, ինչից Սիմոնյանը նեղսրտել է և բողոքել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, դասախոսների ֆինանսական վիճակն ավելի շատ կախված է բուհի կառավարման խորհրդի նախագահի զբաղեցրած պաշտոնից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին