«Առավոտ». Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին համակիրները կխոսեն մի քանի օրից
Հայկական Մամուլ
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը: Նա խոստացել է բոլոր հարցերի պատասխանները տալ մի քանի օրից՝ Ֆեյսբուքյան ասուլիսում, գրում է «Առավոտ»-ը:
Aravot.am-ի հետ զրույցում Տեր-Պետրոսյանի որոշման առնչությամբ չցանկացան որևէ մեկնաբանություն տալ նաև ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Վերջինս միայն նշեց, որ իր համար այդ որոշումը սպասելի էր, որ ինքը ասելիք ունի և պատրաստ է խոսել, բայց՝ մի քանի օրից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին