«Հրապարակ». Քաղաքական դաշտն առանց Տեր-Պետրոսյանի կաղքատանա
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ թեև, որոշ գնահատականներով, Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումից հետո եզակի շանս էր ստեղծվել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, և գուցե պահն ավելի քան նպաստավոր էր 2013- ի ընտրություններում առաջադրվելու համար, սակայն Առաջնորդը, ի ցավ բարեկամների և ի հրճվանս թշնամիների, որոշեց չդնել իր թեկնածությունը: Եվ, որպես բացատրություն, մեջտեղ բերեց մի փաստարկ, որը քննադատության ենթակա չէ, մարդու մեղքը չէ և ամենաքիչ խոցելին է՝ տարիքը:
Գուցե մենք հոգնած ազգ ենք, և 68 տարին ակտիվ կենսագործունեության համար լավագույն տարիքը չէ, սակայն չենք կարող չնկատել, որ քաղաքական դաշտն առանց Տեր-Պետրոսյանի նկատելիորեն կաղքատանա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին